ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.09.2013 | 22:00

Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար ու ողորմաշատ։ Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում։ Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն իրենից երկյուղ կրողների վրա։ Որքան հեռու է արևելքն արևմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրենությունները մեզնից։


Դավթի Սաղմոսների գիրքը 102. 8-12

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ